Եվրամիության ընդլայնման և հարևանության եվրոպական քաղաքականության հարցերի կոմիսար Շտեֆան Ֆյուլեն հանդես Է եկել Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային «երկարաժամկետ հեռանկարում ԵՄ-ի լիարժեք անդամություն տրամադրելու» օգտին:
«Եթե մենք լրջորեն մտադիր ենք հասնել Արևելյան Եվրոպայի երկրների վերափոխման, ապա մենք պետք Է լրջորեն կիրառենք այն ամենազորեղ գործիքը, որ մենք ունենք վերափոխումներ իրականացնելու համար, այն է՝ ընդլայնումը»,-ասել Է նա: Ֆյուլեի կարծիքով՝ «եվրոպական հեռանկարը, չնայած դրա հետ կապված բոլոր նախապայմաններին, լավագույն խթանն Է արևելաեվրոպական պետություններում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու համար»:
«Մի քանի ամիս առաջ ԵՄ-ի անդամ երկրները հայտարարել են, որ ՈՒկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը մեր երկկողմ համագործակցության վերջնական նպատակը չԷ»,-հիշեցրել Է Շտեֆան Ֆյուլեն: «Կարծում եմ, որ այդ դիրքորոշումը պետք Է տարածվի նաև արևելյան այն հարևան երկրների վրա, որոնք նույնպես կստորագրեն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրերը, խոսքը Վրաստանի ու Մոլդովայի մասին Է»,-հավելել Է եվրակոմիսարը: