Այսօր մարտի 22-ի համեմատ 1 եվրոյի և 1 ռուբլիի փոխարժեքը բարձրացել է, դոլարինը նվազել:
Ըստ բանկերում արտարժույթի փոխարժեքը ներկայացնող rate.am կայքի՝ 1 դոլարի թե՛ առքի, թե՛ վաճառքի գինը նվազել է համապատասխանաբար 0.45%-ով և 0.37%-ով և միջինում դարձել՝ 474.77 դրամ և 478.70 դրամ:
Մեկ եվրոյի առքն այսօր կազմում է միջինը 509.72 դրամ, իսկ վաճառքը՝ 519.20 դրամ, ինչը երեկվա համեմատ բարձրացել է համապատասխանաբար 1.74%-ով և 1.30%-ով:
Մեկ ռուբլու առքը այսօր կազմում է 7.83 դրամ, իսկ վաճառքինը՝ 8.30 դրամ, ինչը երեկվա համեմատ ավելացել է համապատասխանաբար 0.07 %-ով և 0.03%-ով: