Չնայած Եվրամիության Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցներին, Եվրոպական խոշոր նավթային ընկերությունները շարունակում են համագործակցությունը ռուսաստանյան գործընկերների հետ: Այս մասին հայտնել է Financial Times պարբերականը, նշելով, որ Բրիտանական ընկերություններից մեկը մտադիր է առաջիկայում Ռոսնեֆտի հետ իրականացնել խոշոր գործարք, որի ծավալը կկազմի 700 միլիոն դոլար: Միաժամանակ բրիտանական ընկերությունները մտադիր են նոր ներդրումներ կատարել Ռուսաստանի նավթաարդյունաբերության բնագավառում:
Բացի այդ Ռուսաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ աշխատանքներն են շարունակում նաեւ իտալական ու նորվեգական ընկերությունները, որոնք կշարունակեն համագործակցությունը Սեւ ծովի ավազանում:
Պատժամիջոցների արդյունքում եվրոպական նավթաարդյունաբերական ընկերությունները նույնիսկ ընդլայնել են իրենց գործունեությունը Ռուսաստանում, փոխարենը նվազել են ամերիկյան ներդրումները: