Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի թուլացումը շատ վտանգավոր է ողջ աշխարհի համար:
Այդ մասին ասել է Գերմիանիայի փոխվարչապետ Զիգմար Գաբրիելը, նշելով, որ Արեւմուտքը պետք է զգուշանա Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական թուլացումից:
Նրա խոսքերով Եվրոպայում կան ուժեր, որոնք ցանկանում են Ռուսաստանի կործանումը, սակայն դա չի բխոիմ Գերմանիայի ու եվրոպացիների շահերից:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Արեւմուտքը նպատակադրված չէ ծնկի բերել Ռուսաստանին, իսկ նրա դեմ կիրառվող պատժամիջոցները որակել էր որպես անիմաստ ու սխալ քայլ: