Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 2-ի իր նիստում կքննարկի «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագիծը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության օրակարգում: Այն կներկայացնի ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Սպասվում է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում: