Միջազգային 

Երբեք մի

Ամերիկյան The New Yorker ամսագիրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասին հոդված է հրապարակել, որում մանրամասն նկարագրված է նրա կենսագրությունը, քաղաքական կարիերան, կանցլեր ընտրվելը. հայտնում է forbes.ru-ն:   Հոդվածը գրված է Մերկելի հրապարակային ելույթների և հին հարցազրույցների, ինչպես նաև աղբյուրների պատմությունների հիման վրա։ Անձամբ Մերկելը հրաժարվել է մեկնաբանել հոդվածը։   Դրա մի հատվածը նվիրված է Մերկելի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փոխհարաբերություններին։   Ըստ պարբերականի՝ եթե Օբամային Մերկելը վերաբերվում է «պարտադրված հարգանքով», ապա Պուտինին՝ «խորը անվստահությամբ»:


  Նշվում է, որ 2001-ին Պուտինի՝ Բունդեսթագում ելույթից հետո Մերկելը (այն ժամանակ դեռ գլխավորել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը) խորհրդարանական գործընկերոջ հետ առանձին զրույցում ասել է. «Դա ասում է ՊԱԿ-ից (КГБ) սերողը: Երբեք մի' վստահիր այդ տղային»։ 

Նույն շարքից