Զինեդին Զիդանը, ով ներկայումս մարզում է Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ թիմը, հայտարարել է, որ մտադիր է ապագայում աշխատել Ֆրանսիայի հավաքականում:
«Նպատակներիցս մեկը Ֆրանսիայի հավաքականի մարզիչ դառնալն է: Երազում եմ այդ մասին:
Ինչ վերաբերում է ՊՍԺ-ն գլխավորելու ցանկությանը, ապա ես դա դժվարությամբ եմ պատկերացնում»,- Canal+ -ը մեջբերում է Զիդանի խոսքերը: