Էստոնիայի Պետական պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մարկո Միխկելսոնը առաջարկել է արգելել կոմունիստական խորհրդանիշները: Այս մասին գրում է Ուտրո.ռու-ն:
«Հաղթանակի տոնը նշելուց հետո Էստոնիայի ղեկավարությունն անհանգստացած է Կոմունիստական խորհրդանիշով, քանի որ ռուսալեզու շատ մարդիկ, ովքեր նշում էին տոնը, կրում էին ԽՍՀՄ դրոշները»,-ասել է նա, ավելացնելով, որ դեմ չէ պատերազմում զոհվածների հիշատակը հարգելուն, սակայն պետք է ԽՍՀՄ դրոշը ու գեորգևյան ժապավենը կրելու նպատակահարմարության հարցը քննարկվի: