Միջազգային 

«Ըմբռնող Պուտին»-ը հավակնում է «Հակաբառ-2014»-ի տիտղոսին

«Ըմբռնող Պուտին» (Putin-Versteher), «ուղևորություններ էվթանազիայի հետևից» (Sterbehilfe-Tourismus) և «աղքատության էմիգրացիա» (Armutszuwanderung) բառակապակցությունները Գերմանիայում հավակնում են «Հակաբառ-2014» տիտղոսին՝ հայտնում է dpa գործակալությունը:

 

Այսօր ժյուրին, որը պետք է որոշի «Տարվա նորաբանությունը», ստացել է ավելի քան 600 առաջարկ, որոնք պարունակում են ավելի քան 400 տերմին:

 

Հայտերի ընդունումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 31-ը:

 

«Հակաբառ-2014»-ը հայտնի կդառնա Դարմշտադտում՝ 2015թ. հունվարի 13-ին:

Նույն շարքից