Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի կրոնական փոքրամասնությունների հարցերով հատուկ օգնական Ալի Յունեսին հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանն իր պարտքն է համարում պաշտպանել բոլոր կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Յունեսին այս մասին ասել է Հայոց կաթոլիկ եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս 19-րդ Թարմունուհետ Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: «Հայերը Իրանի պատմության մասն են»,- ասել է պաշտոնյանˋ հավելելով, որ իրանական բոլոր ցեղերը և կրոնական փոքրամասնությունները խաղաղ համագոյակցել են իրար հետ:
Նա երախտագիտություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների վերաբերյալ հստակ և շիտակ դիրքորոշում հայտնելու համար:
Պատրիարքն իր հերթին նկատել է, որ Հռոմի պապն առաջիններից էր, ով դեմ է դուրս եկել ֆրանսիական շաբաթաթերթում վիրավորական ծաղրանկարների հրապարակման դեմ: «Խոսքի ազատությունը չի նշանակում վիրավորել այլ կրոնները»,- ասել է պատրիարք Թարմունին: