Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը Հանդուրժողականության և հաշտեցման եվրոպական խորհրդի ղեկավար է նշանակվել: Այդ մասին նա անձամբ է հայտնել է Times թերթի համարում։
Թոնի Բլերը Times թերթին հայտնել է, որ իր նոր պաշտոնում պատրաստվում է պայքարել կրոնի չարաշահման դեմ։ Նա նաև հայտնել է, որ կրոնը մեր օրերում դարձել է «դիմակ, որի հետևում հաճախ թաքնվում են մահվանն ու ավերածություններին հակված մարդիկ», գրում է բրիտանական Guardian–ը։
Բլերը նշում է նաև, որ կողմ է հանդես գալու այն օրենսդրական նախաձեռնություններին, որոնք իշխանություն են տալու արդարադատությանը` ագրեսիվ արտահայտությունների, ինչպես նաև Հոլոքոստի ժխտումն ընդունողների հետապնդման հարցում։