Միջազգային 

Թուրքական ընդդիմությունն ակտիվանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ակտիվ քայլեր է սկսել ձեռնարկել նաև թուրքական ընդդիմությունը:

 

Ինչպես տեղեկացնում է CNNTurk հեռուստաընկերության կայքը, Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցությունը 2015 թ.-ի ապրիլին պատմաբանների ժողով է հրավիրելու:

 

 

Կուսակցության ներկայացուցիչ Մուսթաֆա Բալբայը նշում է, որ աշխարհում Հայոց ցեղասպանության մասին պատմող 40 հազար գիրք կա, իսկ թուրքական պնդումները ներկայացնող՝ 60 գիրք:

 

ԺՀԿ-ն պատրաստվում է առաջիկա 5 ամսում 3 կարևոր համագումար կազմակերպել, որոնց, ըստ պնդումների, մասնակցելու են աշխարհի ամենահայտնի պատմաբանները:

 

 

«Մենք, որպես Ժողովրդահանրապետական կուսակցություն, չենք նշում, թե որն է մեր տեսակետը և հայերին կոչ ենք անում. կանչե՛նք պատմաբաններին, թող իրենք քննարկեն այս հարցը: Եկեք դուք էլ տեսեք դա: Դուք էլ ձեր մեկնաբանություններն ավելացրեք: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էլ թող գա»,-ասել է ընդդիմադիրը:

 

 

Բալբայը նշել է, որ իրենք «Պատմում են թոռները» խորագրով բաժին են ունենալու, որտեղ տեղ են գտնելու Չերչիլի, Քազիմ Կարաբեքիրի, Էնվեր փաշայի թոռների ասածները:

 

Ուշագրավ է, սակայն, որ Ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը, ով ճանաչում է ցեղասպանությունն ու ներողություն է խնդրել հայերից, հրավիրյալների թվում չի հիշատակվում:

Նույն շարքից