Միջազգային 

Թուրքերը հերքում են, որ Արճեշում հակահայ բեմադրության ժամանակ հայի դերակատարի վրա կրակել են մարտական փամփուշտով

Արճեշի քաղաքապետարանը հերքել է այն տեղեկությունը, որ երեք տարի առաջ քաղաքում կազմակերպված հակահայ ներկայացման բեմադրման ժամանակ հայ զինվորի դերակատարի վրա կրակել են իրական փամփուշտով։ Այս մասին քրդական «Ֆըրաթ» («Եփրատ») գործակալության հետ զրույցում հայտնել է Արճեշի քաղաքապետ Դիբա Քեսքինը։



«Նախ, այդ իրադարձությունը տեղի է ունեցել 2 տարի առաջ՝ Արճեշը թշնամուց ազատագրելու 94-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Մենք մտադիր ենք դատի տալ կեղծ տեղեկություն տարածողներին, որոնք փորձում են ստվեր գցել այդ միջոցառումների վրա»,- ասել է Քեսքինը։



Հիշեցնենք, որ 2012 թվականի ապրիլին թուրքական և հայկական մամուլում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Թուրքիայի իշխանությունների հովանավորությամբ Արճեշում ներկայացում է բեմադրվել, որտեղ թուրք «հերոս» զինվորները հողերը «ազատագրել են» հայերից: Բեմադրության ժամանակ մարտական փամփուշտով կրակել էին հայ զինվորի դերակատարի վրա և վիրավորել նրան։

Նույն շարքից