Միջազգային 

Թուրքերն հիստերիայի մեջ են Ս. Սարգսյանի պատասխանից

Այսօր Թուրքիայում գրեթե բոլոր թերթերն ու կայքերը հրապարակել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան նամակը Թուրքիայի նախագահի հրավերին:


Թուրք ժողովրդի արձագանքից  կարող ենք ենթադրել, որ թուրքերն իրականում չէին սպասում պատասխան նամակի: Ինչը նրանց զայրույթը կրկնապատկեց հատկապես այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը պատմական փաստերի մեջբերումով հրաժարվում է ներկա գտնվել մի միջոցառման, որն ակնհայտորեն կազմակերպվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Հայաստան գալու ծանր բեռից ազատելու համար:


Այս մասին լուրերի տակ մեկնաբաննություններ թողած թուրքերը հայհոյանքների ու  սպառնալիքների տարափ են սկսել ընդդեմ հայերի: Օգտատատերերից մեկն թողել է հետևյալ մեկնաբանությունը. «Հայի բիճ, թուրքի թշնամի: Չգաս Թուրքիա, զգուշացնում եմ քեզ: Հայե’ր, կորչեք մեր երկրից»:  «Սարգսյա’ն, այս անգամ կոտորելու ենք ձեզ»: Այս տողերի հեղինակն անուղղակիորեն ընդունել է նախկինում հայերի դեմ ցեղասպանություն իրականացնելու  փաստը, եթե նա մտադրվել է այս անգամ կիսատ չթողնել նախկինում սկսած գործը: 

Նույն շարքից