Միջազգային 

Թուրքիան Ցեղասպանության որոշման պատճառով հետ է կանչել Ավստրիայում իր դեսպանին

Ավստրիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության մասին համատեղ հայտարարության ընդունումից հետո Ավստրիայում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Հասանը կանչվել է Անկարա։


Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը արձագանքել է Ավստրիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության վերաբերյալ համատեղ հայտարարությանը՝ պնդելով, թե Ավստրիան իրավունք եւ լիազորություն չունի պատմական իրականությանը չհամապատասխանող ձեւով թուրք ազգի դեմ մեղադրանք ներկայացնել։

 

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարությունից հետո հետ է կանչել Վիենայում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Հասանին։

Նույն շարքից