Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հոկտեմբերի 10-ին պաշտոնական այց կիրականացնի Ֆրանսիա: Այս մասին հաղորդում է Թուրքիայի արտաքին գործերի ախարարության պաշտոնական կայքը:
Հանդիպման շրջանակում Չավուշօղլուն հանդիպում կունենա Ֆրանսիայի իր գործընկերոջ`Լորան Ֆաբիուսի հետ, որի ժամանակ կողմերը կքննարկեն թուրք-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Երկու երկրների արտգործնախարարների օրակարգում կլինեն նաև տարածաշրջանային զարգացումները` մասնավորապես Սիրիայում և Իրաքում ծավալվող իրադարձությունները:
Հաղորդվում է, որ Չավուշօղլուն և Ֆաբիուսիը կհանդիպեն նաև թուրք և ֆրանսիացի գործարար շրջանակների հետ: