Միջազգային 

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները դեկտեմբերին կհանդիպեն

Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական եռակողմ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Կարսում: Այս մասին  report.az-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 

Ծրագրվում է հավաքում քննարկել տարածաշրջանային, ինչպես նաեւ երեք երկրներին վերաբերող հարցեր: Հավաքն անցկացվելու է պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ:

 

Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան արտգործնախարարների եռակողմ հանդիպումն առաջին անգամ անցկացվել է 2012 թվականի հունիսի 8-ին Տրապիզոնում: Երկրորդ անգամ նրանք հանդիպել են 2013 թվականի մարտին Բաթումում, իսկ երրորդ անգամ` 2014 թվականի փետրվարի 19-ին Գյանջայում (Գանձակ):

Նույն շարքից