Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի տարածքում պայթել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը։ Պայթյունը տեղի է ունեցել Կարս նահանգում։ Պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն:
Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը հայտնել է, որ դեպքի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է, տարածաշրջան «կապույտ» վառելիքի տեղափոխումը դադարեցվել է: Հետաքննվում են անտառային տարածքում տեղի ունեցած պայթյունի պատճառները: