Տնտեսություն 

Թուրքիայում գործազրկությունը շարունակում է աճել

Թուրքիայում գործազրկության մակարդակը աճ է գրանցել՝ 2014թ. նոյեմբերի դրությամբ կազմելով 10.7 տոկոս։ Ինչպես վկայում են փետրվարի 16-ին հրապարակած պաշտոնական տվյալները, 25.8 մլն մարդ ունի աշխատանք, իսկ 3.096 մլն մարդ գործազուրկ է։ 2013թ.նոյեմբերին գործազրկության մակարդակը կազմում էր 9.9 տոկոս։ Թուրքիայի արտարժույթի շուկայում խուճապի նշաններ են նկատվում։ Վերջին շրջանում թուրքական լիրան մի քանի անգամ գրանցել է դոլարի հանդեպ պատմության մեջ ունեցած ամենացածր ցուցանիշը։


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս քննադատության էր ենթարկել կենտրոնական բանկը՝ նշելով, որ հենց այդ կառույցն է մեղավոր տնտեսության դանդաղ աճի համար, գրում է Vesti-ն։


Սակայն Թուրքիայի վարկային պարտավորությունները S&P թողել է նույն՝ «BB+» մակարդակի վրա, ինչը մեկ  մակարդակ ցածր է S&P-ի ներդրումային վարկանիշից։


S&P փորձագետների գնահատականների համաձայն՝ «Թուրքիայի ֆինանսական դաշտում ստեղծվել են բարձր անորոշության պայմաններ, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ երկրի տնտեսության համար»։


Նշենք, որ երկու մյուս խոշոր վարկանիշային գործակալությունները՝ Fitch-ը եւ Moody's –ը, պահպանում են Թուրքիայի վարկային պարտավորությունների մակարդակը ներդրումայինի վրա։

Նույն շարքից