Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանից պահանջում են գազի գնի զեղչման համաձայնություն՝ 10,25%-ի չափով, որից հետո նոր միայն կսկսեն «Թուրքաքական հոսքի» բանակցությունները, գրում է «Gazeta»-ն:
«10.25% -ով զեղչ տրամադրելու հարցը քննարկվել է միայն բանավոր, երբեք չի եղել ամրագրված է թղթի վրա: Ռուսական կողմը մեզ զեղչ չի տրամադրի առանց նախապայմանների»,-նշել է Թուրքիայի ժամանակավոր կառավարության էներգետիկայի նախարար Ալի Ռիզի Ալաբոյունան:
Նա նշել է, որ ռուսական կողմը առաջարկում է սկսել գազատարի շինարարություն և միայն դրանից հետո զեղչ տրամադրել: Նմանատիպ պայմանները թուրքական կողմը համարում է աննպատակահարմար: