Միջազգային 

Թուրքիան քաղաքացիներին կոչ է արել խուսափել Ուկրաինայի արևելյան շրջաններ մեկնելուց

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով նախազգուշացրել է իր երկրի քաղաքացիներին խուսափել Ուկրաինայի արևելյան շրջաններ կատարելիք այցելություններից: Հայտարարության մեջ նշվում է, որ հաշվի առնելով Ուկրաինայի հյուսիսում` Դոնեցկում և Լուգանսկում վերջին շրջանում առկա ճգնաժամային իրավիճակը և բախումները, Ուկրաինա այցելությունները կարող են շատ վտանգավոր լինել և հանգեցնել մարդկային և ֆինանսական կորուստների:

 

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ իրենք մոտիկից հետևում են ուկրաինական զարգացումներին և կոչ են անում Թուրքիայի քաղաքացիներին խուսափել արևելյան Ուկրաինա մեկնելուց:

 

Նույն շարքից