Միջազգային 

Թուրք պատգամավորը անդրադարձել է Սերժ Սարգսյանին ուղղված Էրդողանի հրավերին

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Օսման Քորություրքը երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին հարցապնդում է ներկայացրել Հայոց ցեղասպանության հուշարձանի լուսանկարն ԱԳՆ-ի օրացույցում տեղադրելու մասին և հարցը Թուրքիայի ազգային մեծ ժողովի օրակարգ բերել:

 

Ինչպես տեղեկացնում է կուսակցության կայքը, պատգամավորը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, հայկական սփյուռքը Թուրքիայի դեմ արշավ են սկսել և  կենտրոնացել են Ապրիլի 24-ի վրա, գերատեսչության օրակարգում այդ լուսանկարի տեղակայումն արդյոք այդ աշխատանքներին հակադարձելու քայլերի հետ որևէ կապ ունի:

 

Քորություրքն անդրադարձել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերին ու հարցրել. «Ապրիլի 24-ին պետությունների ու կառավարությունների ղեկավարներին ուղղված հրավերով նրանց Հայաստանի ու Թուրքիայի հրավերների միջև ընտրություն անելուն դրդելը մեր ազգային շահերին հակասում է, դա Արտաքին գործերի նախարարությունը չէ՞ր կանխատեսել և նախագահին այդ առումով չէ՞ր զգուշացրել»:

 

Պատգամավորը նաև հետաքրքրվել է, թե Ապրիլի 24-ին Հայաստանի ու Սփյուռքի արշավներին դիմագրավելու համար ԱԳՆ-ն ի՞նչ աշխատանքներ է իրականացնում: Արդյոք օրացույցի նման այլ անակնկալներ հնարավոր են:

Նույն շարքից