Թուրքական առափնյա անվտանգության նավից կրակ է բացվել բեռնատար նավի ուղղությամբ, որում 337 ապօրինի ներգաղթյալ է գտնվել, որոնք փորձել են հասնել Եվրոպական միություն, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, թե սահմանապահները ստիպված են եղել կրակել, քանի որ նավը չի պատասխանել հարցումներին:
Կրակոցներից հետո անձնակազմն անջատել է շարժիչներն ու հանձնվել:
Պարզվել է, որ նավում գտնվող 337 ապօրինի ներգաղթյալները Սիրիայից են: Նրանց թվում 68 կին և 85 երեխա է եղել: Մարդկանց անօրինական տեղափոխման համար ձերբակալվել են նավի անձնակազմի երկու թուրք անդամներ: