Ria.ru կայքի փոխանցմամբ՝ ԻԼԻՊ գրոհայինները պայթեցրել են Իրաքի Անբար նահանգում գտնվող Ռամադի քաղաքի Օլիմպիական ստադիոնը, որը տարածաշրջանի խոշորագույն մարզահամալիրն էր:
Ստադիոնը, որը գտնվում է Ռամադիից մի քանի կմ հեռավորության վրա, գրոհայիններն ականապատել են այն բանից հետո, երբ այն շրջափակել էին կառավարական զորքերը:
Ահաբեկիչներն օգտագործել են 3.5 տոննա պայթուցիկ նյութ:
Պայթյունի հետևանքով 1.25 մլն դոլար արժողությամբ համալիրը հավասարվել է գետնին: