Rusvesna.su կայքի փոխանցմամբ՝ Շվեդիայի Ստոկհոլմ-Էրնշյոլդսվիկ ներքին չվերթի ժամանակ 50 տարեկան հարբած տղամարդը հրաժարվել է դուրս գալ զուգարանից և վերադառնալ իր տեղը՝ ինքնաթիռի վայրէջքից 10 րոպե առաջ:
Ինքնաթիռի օդաչուն ստիպված է եղել կացնով կոտրել դուռը:
Օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է հարբած տղամարդուն: Նրան սպառնում է խոշոր տուգանք կամ նույնիսկ ազատազրկում մինչև 6 ամիս ժամկետով: