Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Լիբիայի ներկայիս իրավիճակը լավատեսություն չի գուշակում:
Այս մասին հայտնել է Լիբիայում ՌԴ դեսպան Իվան Մոլոտկովը, նշելով, որ հյուսիսաֆրիկյան այս երկրում գտնվող ռուսաստանյան կազմակերպությունների վիճակը, երկրում տիրող քաոսի պայմաններում գնալով վատթարանում է:
Նրա խոսքերով, ԻՊ խմբավորումը գնալով առավել խոր արմատներ է ձգում Լիբիայում, ինչի հետեւանքով մեծանում է վտանգն ու հարցականի տակ դրվում ռուսաստանյան քաղաքացիների ապահովության խնդիրները:
Հիշեցնենք, որ Քադաֆիի սպանությունից ու զինված ինտերվենցիայից հետո Լիբիայում իրավիճակը գնալով սրվում է:
Հյուսիսաֆրիկյան ամենաապահովված երկիր հանդիսացող Լիբիան հայտնվել է տնտեսական ու քաղաքական ճգնաժամում, աննախադեպ կերպով աճում է ահաբեկչական վտանգը: