ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին երկարաձգել է պատժամիջոցները Իրանի նկատմամբ:
Այդ մասին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից, նշելով, որ Իրանի վերջին գործողությունները մեկ անգամ եւս ապացուցում են, որ իսլամական պետությունը սպառնում է ԱՄՆ ազգային անվտանգությանը:
Միաժամանակ Օբաման խոստովանել է, որ որոշակի առաջխաղացում է նկատվում Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններում:
ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնություն են ձեռք բերել, որ կշարունակեն բանակցություններն ու վերջնական որոշում կկայացնեն 2015թ.-ի հունիսին:
Հիշեցնենք, որ Միացյալ նահանգները 1995թ.-ից իսլամական հանրապետության դեմ իրականացնում է տնտեսական սահմանափակումներ, ֆաստացի առեւտրական բլոկադայի ենթարկելով նրան: