Միջազգային 

Իսպանիայում արգելվում է խաղային և սպորտային անօդաչուների կիրառումը

Euromag.ru կայքի փոխանցմամբ՝ Իսպանիայում արգելվում է խաղային և սպորտային անօդաչուների կիրառումը այն վայրերում, որտեղ մարդկանց կուտակումներ կան։ Նման հայտարարություն է արել Զարգացման նախարարությանը կից Օդային անվտանգության պետական գործակալությունը։

Սահմանված կանոնների խախտումը սպառնում է մինչև 225 հազար եվրո տուգանքով։

Արդեն մեկ տարի Իսպանիայում գործում են անօդաչուների պրոֆեսիոնալ կիրառման մի շարք կանոններ։

Նույն շարքից