Միջազգային 

Իսպանիայում միապետության կողմնակիցները դեմ են թագավորի կիսանդրին հեռացնելուն

Bbc.com կայքի փոխանցմամբ՝ Իսպանիայում միապետության կողմնակիցները քննադատել են Բարսելոնայի նոր քաղաքապետի որոշումը՝ նախկին թագավոր Խուան Կարլոսի կիսանդրին քաղաքապետարանի հրապարակից հեռացնելու մասին:

Իսկ Իսպանիայի ԱԳՆ քննադատել է այդ որոշումը՝ անվանելով այն  «ծայրահեղ տհաճ»:

Իսպանական օրենքներով, քաղաքապետարանների շենքերի մոտ պետք է տեղադրվի պետության ղեկավարի պատկերը: Սակայն, Բարսելոնի քաղաքապետն ասել է, որ Խուան Կարլոսն անցյալ տարի հրաժարվել է գահից և այլևս միապետ չէ:

Նույն շարքից