Իսրայելը պահանջում է Իրանի միջուկային ծրագրի կարգավորման վերջնական համաձայնագրի ցանկացած տարբերակի մեջ ներառել Իսլամական պետության կողմից իր գոյության իրավունքը ճանաչելու մասին կետ: Ինչպես հաղորդում է ria.ru-ն՝ այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Նախարարների հետ ունեցած խորհրդակցությունից հետո հրապարակված հայտարարության մեջ նա հերթական անգամ քննադատել է ապագա պայմանագրի քաղաքական շրջանակները, որոնք համաձայնեցվել են ֆրանսիական Լոզանում մեկ շաբաթ շարունակվող բանակցությունների արդյունքում:
«Իսրայելը չի ընդունի համաձայնագիրը, որը թույլ կտա երկրին, որը խոստանում է մեզ ոչնչացնել, միջուկային զենք մշակել: Վերջակետ»,- ասել է Նեթանյահուն:
«Բացի այդ, Իսրայելը պահանջում է, որպեսզի Իրանի հետ ցանկացած վերջնական համաձայնագրի մեջ ներառվի Իրանի կողմից Իսրայելի գոյության իրավունքի հստակ ճանաչում»,- հավելել է նա: