Իտալիայի Հանրապետության 12-րդ նախագահ է դարձել Սահմանադրական դատարանի 73-ամյա դատավոր Սերջիո Մատարելանը:
Նա ընտրվել է 7 տարի ժամկետով՝ իտալական խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում անցկացված քվեարկությամբ, որը կայացել է 20 մարզերի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ծնունդով Պալերմոյից Սերջիո Մատարելան քաղաքական կարիերան սկսել է 1980 թ.՝ «Կոզա նոստրա» մաֆիայի պատվերով իր եղբոր՝ Պիերսանտի Մատարելայի սպանությունից հետո, որը Սիցիլիայի նահանգապետն էր:
Մատարելայի արժանիքներից նշում են այն, որ նա կապ չունի 1990-ականների «Մաքուր ձեռքեր» կոռուպցիոն սկանդալի գործում: 1990-ականներին Մատարելան սկսել է աջակցել Ռոմանո Պրոդիին:
2001թ. նա խորհրդարան է ընտրվել արդեն «Մարգերիտա» ձախակենտրոնական կուսակցության կողմից: 2011 թ. Մատարելան ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր: