Իրանը մտահոգված է Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու Թուրքիայի մտադրությամբ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է իրանական Fars գործակալությունը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Իրանի արտգործնախարարը քննարկել է Սիրիայի և Իրաքի տարածքում հնարավոր ռազմական գործողությունների հարցը:
Իրանի արտործնախարարը քննադատել է որոշ երկրների որդեգրած քաղաքականությունը տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ:
«Տարածաշրջանի երկրները պետք է պատասխանատվությամբ մոտենան տեղի ունեցող իրադարձություններին և չնպաստեն տարածաշրջանում իրավիճակի սրմանը»,-ասել է նա: