Միջազգային 

Իրանը և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել ատոմային Էլեկտրակայանի երկու Էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ

Իրանը և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել ատոմային Էլեկտրակայանի երկու Էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ: Այդ մասինհաղորդել Է իրանական «Մեհր» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդիին:

 

«Ռոսատոմ» պետական կորպորացիայում հրաժարվել են մեկնաբանություններից:

 

Ավելի վաղ Քամալվանդին ասել Է, թե Իրանը որոշել Է Ռուսաստանի օժանդակությամբ ԱԷԿ-ի ևս երկու Էներգաբլոկ կառուցել Բուշերի նահանգում: Նրա խոսքով՝ ԱԷԿ-ի յուրաքանչյուր Էներգաբլոկի հզորությունը կկազմի հազար մեգավատ: Կայանի շինարարությունն իրականացվելու Է Իրանում ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ ավելի քան 20 տարի առաջ Մոսկվայի հետ ստորագրված պարտավորագրի շրջանակներում:

 

Ավելի վաղ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը հայտնել Է, որ Ռուսաստանը մինչև տարեվերջ Իրանի հետ միջկառավարական համաձայնագիր կստորագրի ԱԷԿ-ի 8 Էներգաբլոկների կառուցման մասին: Զրուցակցի խոսքով՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիան պլանավորում Է մինչև 2014 թվականի վերջը Բուշերի ԱԷԿ-ի երկու բլոկների կառուցման պարտավորագիր ստորագրել, մնացած վեց Էներգաբլոկները կարող են կառուցվել Իրանի նոր հարթակներում: 

 

2013 թվականի սեպտեմբերի 23-ին Ռուսաստանը իրանական կողմին Է հանձնել «Բուշեր» ատոմակայանի հազար մեգավատ հզորությամբ առաջին Էներգաբլոկը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

Նույն շարքից