Թեհրանի և «վեցյակի» միջև բանակցությունների երկարաձգումը, որոնց նպատակն Է Իրանի միջուկային ծրագրի շուրջն ամփոփիչ համաձայնագրի մշակումը, հիմնավորված Է: CCN-ին տված հարցազրույցի ժամանակ այդ կարծիքն Է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:
«Ես կարծում եմ, որ մենք անցկացրել են բավականին լուրջ բանավեճեր և գտնում ենք, որ բանակցային գործընթացի երկարաձգումը հիմնավորված Է»- հայտարարել Է Զարիֆը: Պատմական հնարավորություն Է ստեղծվել ավարտելու բանակցությունների ձգձգված վուլը, երբ կողմերից ոչ մեկը չԷր ցանկանում լուծել խնդիրները»:
Իրանի նախարարի խոսքով` ինքը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին արդեն իրենց պետությունների ղեկավարներին խորհուրդ են տվել համաձայնել բանակցությունների երկարաձգմանը: Զարիֆը նշել Է, որ մինչ կողմերը կպայմանավորվեն ԻԻՀ-ի միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագրի շուրջ, բանակցային գործընթացի բոլոր մասնակիցները պետք Է հաղթահարեն շատ տարաձայնություններ:
«Նրանք առայժմ չեն ներկայացրել այն միջոցառումների փաթեթը, որն ընդունելի լինի մեզ համար: Նրանք պետք Է ավելի լրջորեն մոտենան այն հարցերի լուծմանը, որոնք վերաբերում են մեր շահերին»,- հայտարարել Է Զարիֆը: Սակայն, նրա խոսքով` բանակցային գործընթացի մասնակիցներին հաջողվել Է շարժվել մեռյալ կետից: