Իրանի եւ «վեցնյակի» միջեւ համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման ձգձգումը պայմանավորված է արեւմտյան գործընկերների դիրքորոշմամբ, այդ թվում՝ պատժամիջոցները հանելու հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա պարզաբանել է, որ մինչեւ մարտի վերջը ֆակուլտատիվ նպատակ կար՝ պարզել, թե այդ փաթեթը ինչ բաղադրիչներ է ունենալու։ «Ի լրումն դրան՝ պետք է լինեն ԱԷՄԳ-ի խիստ հսկողության միջոցներ, ինչի դիմաց պատժամիջոցները պետք է հանվեն։ Սակայն մեր ամերիկացի եւ եվրոպացի գործընկերները ցանկանում էին փաթեթի այդ սկզբունքային բաղադրիչներին ավելացնել նաեւ այդ փաթեթի այն մասերի կոդազերծումը, որը իրենց անհրաժեշտ է Իրանին կոնկրետ դիրքերում ֆիքսելու համար եւ դրա համար չսպասել մինչեւ հունիս։
Դրան ի պատասխան իրանցիներն ասացին. Եկեք նաեւ այդքան կոնկրետ լինենք պատժամիջոցների հանման հարցում։ Երբ, որ օբյեկտներից, ինչ երաշխիքներ, որ դուք մեզ չեք խաբի։ Դրան մեր արեւմտյան գործընկերները այդքան էլ պատրաստ չէին»,- նշել է Լավրովը։