Միջազգային 

Իրանում տղամարդկանց արգելվել է հոնք հանել, դաջվածքներ անել և սոլյարիով արևահարվել

Իրանում վարսահարդարներին արգելվել է անել ոչ ավանդական և վեր ցցվաց մազեր ենթադրող սանրվածքներ տղամարդկանց համար: France24-ի փոխանցմամբ` սա միակ արգելքը չէ, որ կվերաբերի տղամարդկանց արտաքինին։ Մոտ ապագայում «օրենքից դուրս» կհայտարարվեն նաև դաջվածքները, հոնքեր հանելը, սոլյարիով արևահարվելը: Այս տեսակ սանրվածքները կդիտարկվեն որպես «սատանայապաշտություն»:

 


Իրանի վարսահարդարների միության նախագահ Մոստաֆա Գովանին հայտարարել է. «Սատանայապաշտական սանրվածքները այժմ արգելված են»: Այս որոշմանը «ընդդիմացոները»  կզրկվեն արտոնագրից:

 


 

 

Նույն շարքից