Միջազգային 

Իրաքյան ուժերը ԻԼԻՊ-ի հարյուրավոր անդամների են ոչնչացրել

Իրաքի անվտանգության աղբյուրները տեղեկացնում են, որ ԻԼԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել Թիրքիթ և Ռամադի քաղաքներում: Ինչպես հաղորդում են  արաբական լրատվամիջոցները, իրաքյան օդային ուժերը ռմբակոծել են տների ուղղությամբ, որոնց ԻԼԻՊ-ը օգտագործում էր որպես նստավայր Թիրքիթ քաղաքի Դալաուիայի շրջանում: Մյուս կողմից` տեղեկություններ են հաղորդվել, որ ԻԼԻՊ-ի 82 անդամներ են սպանվել Անբարի մարզի Ռամադի քաղաքի տարբեր հատվածներում:


Իրաքյան ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել Դիյալա մարզի 16 գյուղերի վրա: Տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել են ավելի քան 100 ահաբեկիչներ, վնասազերծվել են 50 պայթուցիկ սարքավորումներ: Գյուղերն ազատագրելուց հետո 125 ընտանիքներ վերադարձել են իրենց տները:

 

Իրաքյան ուժերը նաև հարված են Բաբելոն մարզի Հիլլա քաղաքի ուղղությամբ, որի արդյունքում ընդհանուր առմամբ 70 ահաբեկիչներ են սպանվել:

Նույն շարքից