Միջազգային 

Իրաքում ԴԱԻՇ-ը հաջողության հասավ քաղաքական կյանքից սուննիների մեկուսացման պատճառով. Դավութօղլու

ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորումը հսկա տարածքներ է գրավել Իրաքում, որովհետև տեղի սուննիները մեկուսացած էին քաղաքական կյանքից: Այս մասին TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:


«Ես կարող եմ հաստատապես ասել, որ ԴԱԻՇ-ը չէր կարողանա վերահսկել Իրաքում, եթե սուննի քաղաքական գործիչները բացառված չլինեին համակարգից, հատկապես 2011թ. ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո»,- ասել է Դավութօղլուն՝ հավելելով, որ Իրաքի կենտրոնական կառավարությունը չի վերահսկում երկրի տարածքի 35-40%-ը:


Նրա խոսքով՝ Իրաքում 2010թ. խորհրդարանական ընտրությունները խաղաղություն չեն բերել, որովհետև Իրաքի այն ժամանակվա վարչապետ Նուրի ալ-Մալիքին ձևավորել էր առավելապես շիա նախարարների կաբինետ:

Նույն շարքից