Միջազգային 

Լատվիայի նախագահ է ընտրվել երկրի պաշտպանության նախարարը

Լատվիայի Սեյմը երկրի նոր նախագահ է ընտրել:

Այդ պաշտոնը զբաղեցրել է պաշտպանության նախարար Ռայմոնդ Վեյոնիսը:


Գաղտնի քվեարկության ընթացքում նրա թեկնածությունը սատարել է 100 պատգամավորներից 55-ը: Հաղթանակի համար նրան անհրաժեշտ էր 51 խորհրդարանականի քվեն ստանալ:


Վեյոնիսի մրցակիցներն էին Եվրոպական ընկերակցության դատավոր Էգիլս Լեւիտսը, ընդդիմադիր Լատվիայի Տարածաշրջանների միավորման ղեկավար Մարտինշ Բոնդարսը եւ խոշորագույն ընդդիմադիր ռուսալեզու «Համաձայնություն» կուսակցությունից պատգամավոր Սերգեյ Դոլգոպոլովը:

Ռայմոնդ Վեյոնիսը երկիրը կղեկավարի առաջիկա չորս տարիներին:

Նույն շարքից