Միջազգային 

Լեհաստանը, Ուկրաինան և Լիտվան համատեղ ռազմական բրիգադի ստեղծման համաձայնագիր են ստորագրել

Լեհաստանի, Ուկրանիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 19-ին Վարշավայում համաձայնագիր են ստորագրել համատեղ ռազմական բրիգադ ստեղծելու մասին, որը կնպաստի տարածաշրջանում համագործակցության ամրապնդմանը և կմասնակցի խաղաղապահ միջոցառումներին: Ինչպես հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս միջազգային նոր ռազմական ստորաբաժանումը ստացել է LITPOLUKRBRIG անվանումը:

 

Ինչպես հաղորդում է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը, նոր ռազմական ստորաբաժանումը  կգործի ՄԱԿ-ի և Եվրամիության հովանու ներքո: Բրիգադի գործունեության գլխավոր ուղղությունը կլինի մասնակցությունը խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային միջոցառումներին, ինչպես նաև տարածաշրջանում ռազմական համագործակցության ամրապնդմանը:

 

Երեք երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում համաձայնեցվել են նաև համաձայնագրի տեխնիկական պայմանները:

 

Նույն շարքից