Միջազգային 

Լեհաստանի նախագահի ընտրություններում հաղթող Անջեյ Դուդան քաղաքացիներին սուրճ է հյուրասիրել

Լեհաստանի նախագահի ընտրություններում հաղթող Անջեյ Դուդան երկուշաբթի առավոտյան հանդիպել է Լեհաստանի քաղաքացիների հետ։ Վարշավայի մետրոյի «Ցենտր» կայարանի մոտ քաղաքական գործիչն անցորդներին սուրճ է հյուրասիրել, գրում է ՌԻԱ Նովոստին։



«Դուդան օրը սկսել է լեհերի հետ հանդիպումից, որպեսզի նրան աջակցողները հասկանան, որ կարող են վստահել նրան», – TVN24 լեհական հեռուստաալիքը մեջբերում է «Իրավունք և արդարություն» կուսակցության անդամ Յոահիմ Բրուձինսկու խոսքերը։

 


Ինչպես սպասվում է, Լեհաստանի պետական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի երեկոյան`մայիսի 25–ին, կհրապարակի ձայների հաշվարկի պաշտոնական տվյալները։ 

Նույն շարքից