Մայիսի 12-ին` Բաքվում Եվրոխաղերի սկզբից 1 ամիս առաջ, իրավապաշտպան կազմակերպությունները Բրյուսելում Եվրախորհրդարանի շենքի առջև բողոքի ակցիա են կազմակերպում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեմ: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) կայքը:
Ակցիայի կազմակերպիչներն են ձերբակալված Արիֆ և Լեյլա Յունուսների դուստրը՝ Դինարա Յունուսը, ՄԱԿ-ի կտտանքների դեմ կոմիտեի գլխավոր քարտուղար Ջերալդ Ստաբերոքը և «Սպորտը հանուն իրավունքների» ընկերության կոորդինատոր Ռեբեկա Վինսենթը:
Ակտիվիստները կոչ են անում ազատ արձակել քաղբանտարկյալներ Լեյլա Յունուսին, Խադիջա Իսմաիլովային, Ռասուլ Ջաֆարովին, Ինթիգամ Ալիևին, Անար Մամեդլիին և այլոց: