Սպորտ 

Լեւոն Արոնյանը կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք Sinquefield Cup սուպերմրցաշարին

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք Sinquefield Cup սուպերմրցաշարին։

Այն կանցկացվի օգոստոսի 22-ից սեպտեմբերի 3-ը Սենթ Լուիսում։

Հայաստանի ուժեղագույն շախմատիստի մրցակիցներն են՝ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ամերիկացի Հիկարու Նակամուրան, բուլղարացի Վեսելին Տոպալովը, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, հնդիկ Վիշի Անանդը, հոլանդացի Անիշ Գիրին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ ամերիկացի Ուեսլի Սոն։

Նույն շարքից