Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները միանշանակ Ղրիմը ճանաչում են Ռուսաստանի անբաժանելի մաս ու հնարավոր պարագայում ձգտում ընդգրկվել ՌԴ կազմում:
Նման հայտարարությամբ են հանդես եկել 2 հանրապետությունների բանակցային գործընթացն իրականացնող պատվիրակությունների ղեկավարներ Դենիս Պուշլինն ու Վլադիսլավ Դայնենկոն, նշելով, որ իրենք մտադիր են հետ ուղարկել ուկրաինական սահմանադրական փոփոխությունների այն հատվածը, ըստ որ Ղրիմն ու Սեւաստոպլը ճանաչվում է Ուկրաինայի անքակտելի մաս:
Հիշեցնենք, որ Մինսկում ընթացել են կոնտակտային խմբի հանդիպումները: