Լիբիայի վարչապետ Աբդալլահ աթ-Թանին Արեւմուտքի երկրներին խնդրել է ավիահարվածներ հասցնել երկրում տեղակայված իսլամիստների դիրքերի ուղղությամբ:
«Մենք հստակ ապացույցներ ունենք, որ Ալ-Կաիդայի եւ Իսլամական պետության ստորաբաժանումները գտնվում են Տրիպոլիում, Բեն Ջավադի մերձակայքում: Ես միջազգային հանրությանը կոչ եմ անում օգնել Լիբիային եւ ռազմական հարվածներ հասցնել այդ խմբավորումներին», -հայտարարել է վարչապետը:
Նշենք, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին 2014թ.-ից վերահսկվում է այլընտրանքային կառավարության կողմից՝ Օմար ալ-Հասիի գլխավորությամբ: Այս կառավարությունը վայելում է իսլամիստների աջակցությունը: