Միջազգային 

Լյուքսեմբուրգի խորհրդարան կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկ

Լյուքսեմբուրգի ընդդիմադիր Քրիստոնյա սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը (CSV ) պատրաստվում է խորհրդարան ներկայանել Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկ:


Այս մասին, ինչպես հաղորդում է տեղի Luxemburger Wort պարբերականը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կուսակցության պատգամավոր Լորենտ Մոսարը: Ըստ պարբերականի՝ այդ քայլը կհաջորդի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությունների մեկնարկից կարճ ժամանակ անց:

Նույն շարքից