Տնտեսություն 

Լոս Անջելեսի օդանավակայանը խզել է պայմանագիրը Հայոց ցեղասպանությունը ժխտող ընկերության հետ

Արևմտյան Ամերկայի հայ դատի հանձնախումբը ողջունել է Լոս Անջելեսի World Airports (LAWA) ընկերության որոշումը, համաձայն որի՝ այն խզում է նախկին կոնգրեսական Դիկ Գեպհարդի Gephardt Government ընկերության հետ 845,000 դոլարի պայմանագիրը, որը ծառայություններ էր մատուցում Թուրքիային և որպես Հայոց Ցեղասպանության գործիք հանդես գալիս: Այս մասին  հայտնում է  «Ասպարեզ» պարբերականը:


 Անցած տարի Հայ Դատի հանձնախումը կոչ արեց Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին վերջ դնել կապերը Դիկ Գեպհարդի հետ և Լոս Անջելեսի օդանավակայանի հետ նրա կնքած պայմանագրին:


 Գեպհարդի են պատկանում Government Affairs, Dickstein Shapiro, Greenberg Traurig, Alpaytac and LB International ընկերությունները, որոնք բոլորն աջակցում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Այս ընկերությունների հաճախորդներն են PepsiCo-ն, TIME Inc.-ն, Amazon.com Inc.-ը and Chrysler-ը:

Նույն շարքից