Միջազգային 

Լորդերի պալատի փոխխոսնակը լքել է պաշտոնը՝ սկանդալային տեսանյութի հրապարակումից հետո

Ria.ru լրատվական կայքի փոխանցմամբ՝  Բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակը լքել է պաշտոնը, սկանդալային տեսանյութի համացանցում հայտնվելուց հետո: Տեսանյութում  քաղաքական գործիչը թմրանյութ է օգտագործում և զվարճանում մարմնավաճառների ընկերակցությամբ:

Ավելի վաղ The Sun-ը սկանդալային տեսանյութ էր հրապարակել, այն 45 րոպե տևողությամբ է, 69-ամյա Ջոն Սյուելը մերկ վիճակում կոկաին է օգտագործում իր լոնդոնյան բնակարանում, նրա հետ երկու մարմնավաճառ կա:

Նույն շարքից