2014/11/09 21:06 Սպորտ Լևոն Արոնյանի 5-րդ ոչ-ոքին մոսկովյան մրցաշարում Մոսկվայում անցկացվող շախմատի Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Մրցակիցները կատարեցին 41 քայլ: Սա մոսկովյան մրցաշարում Արոնյանի 5-րդ ոչ-ոքին է: