Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող Լևոն Պաչաջյանը խզել է աշխատանքային պայմանագիրը շվեդական «Ասիրիսկայի» ղեկավարության հետ: 31-ամյա ֆուտբոլիստն այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում. «Այսօր պաշտոնապես խզեցի պայմանագիրս «Ասիրիսկայի» հետ և ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում եմ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարներին, երկրպագուներին, մարզիչներին և ֆուտբոլիստներին։ Ակումբին հաջողություն եմ մաղթում եմ հաջորդ մրցաշրջաններում»:
Հավելենք, որՊաչաջյանը «Ասիրիսկա» էր տեղափոխվել 2013-ին:
Հայտնի դարձել, որ նա ներկայում առաջարկներ ունի խաղալու շվեդական տարբեր ակումբներում, բայց դեռ որոշում չի կայացրել: Լևոնը վստահ է, որ դեկտեմբերին կկողմնորոշվի, թե ինչ է անելու: Նա հայստանում խաղալու մտադրոյուն չունի, թեև առաջարկները պատրաստ է քննարկել: